Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան և վարքի խանգարումներ

Ափիոնային թմրամոլություն

Ափիոնային թմրամոլություն

Ափիոնային թմրամոլությունը (F11) բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Ափիոնի խմբի հիմնական գործածվող ներկայացուցիչներն են բնական ափիոնը, մորֆինը, կոդեինը, հերոինը, հիդրոմորֆինը, օքսիմորֆինը, հիդրոկոդոնը, օքսկոդոնը, մետադոնը, ֆենտանիլը (ինովարը, սուբլիմազը), լոպերամիդը (իմոդիումը), 3-մետիլֆեկտանիլը, բուպրենորֆինը, դեքստորոմորամիդը, դեզոցինը, պենտամորֆինը, տիլիդին հիդրոքլորիդը (վալորոնը), տրամադոլ հիդրոքլորիդը։

Այս նյութերի օրգանիզմ ներգործելու ուղիները դասական են` պարենտերալ (երակային, միջմկանային, ենթամաշկային), պերօրալ, և ինհալացիոն։ Դրանք բավականին արագ են տարածվում օրգանիզմում (կիսաքայքայման ժամանակահատվածը՝ 1-7 ժամ) և կուտակվում լյարդում, թոքերում, մկաններում։ Մետաբոլիզմը կատարվում է լյարդում և 24 ժամվա ընթացքում արտազատվում են երիկամներով (90%)։

 Սուր թունավորման կլինիկան (F11.0), նախ՝ արտահայտվում է պրոտոպատիկ (արխաիկ) հեդոնիստական զգացողություններով, որին հաջորդում է կարճատև ռելաքսացիան, այնուհետև՝ էյֆորիան, որից հետո ցուցաբերվում է որոշակի ակտիվություն (3-4 ժամ տևողությամբ) և, աստիճանաբար, այս վիճակը «մարում է»` չթողնելով որևէ տհաճ հետևանք։

Հերոինի հատկապես առաջին օգտագործումն ուղեկցվում է թունավորման երևույթներով, սակայն ակնկալվելիք հաճելի վիճակը, այսուհանդերձ, խթանում է դրա գործածումը։ Հերոինի հանդեպ հակվածությունը շատ շուտ է ձևավորվում։ Պատանիների 42%-ը առաջին ներերակային գործածումից հետո դառնում է թմրամոլ (Լադևիչ Դ., 1972)։

Ըստ հիվանդների, ներարկման առաջին իսկ րոպեի ընթացքում «որովայնով և կրծքավանդակով մեղմ ալիք է անցնում և տարածվում ամբողջ մարմնով»։ Նշում են այս զգացողության անսովոր և ջերմացնող բնույթը։ Ոգևորությունն ու վախը, միաժամանակ, համակում են հիվանդներին, զգում են իրենց ուժեղ, հզոր, փառավոր և հաջողակ, կարծես՝ կյանքի «աստեղային պահն է եկել»։ Թարմության և ակտիվության զգացումը հաճույք է պատճառում անգամ ամենաանշան և չնչին գործերով զբաղվելիս։ Երկու ժամ անց այս երևույթները, աստիճանաբար, խամրում են, հիվանդները հանդարտվում են, դառնում անտարբեր և քուն մտնում։

 Հիվանդները վերոնշյալ ապրումները նկարագրում են առավելագույնը մինչև 6 ամիս, որից հետո կլինիկան փոխվում է։ Հեդոնիստական զգացողությունները խամրում են, ռելաքսացիան կրճատվում է տևողությամբ և այլևս չի ուղեկցվում հաճելի և ֆանտաստիկ ապրումներով։ Ընդհակառակը, հիվանդների մոտ առաջանում է ակտիվություն, շփման մեծ կարիք և պահանջ։ Թմրանյութը սկսում է կատարել դոպինգի (խթանիչի) դեր, առանց որի թմրամոլն իրեն լիարժեք չի զգում` թույլ է, անտարբեր, թորշոմած։ Տոլերանտության աճը դրսևորվում է թմրանյութի գործածման հաճախականության և նյութի քանակի ավելացմամբ։ Մասնավորապես, մորֆինի մահացու դեղաչափ է համարվում 0.2-0.3 գրամը, իսկ թմրամոլները որոշ դեպքերում մինչև 12-14 գրամ մորֆին են օգտագործում։

Աբստինենտ համախտանիշը (դադարեցման վիճակ) (F 11.3) կանոնավոր գործածման դեպքում ձևավորվում է 4-6 շաբաթ անց։ Ափիոնային աբստինենցիան արտահայտվում է հիմնականում հոգեախտաբանական, սոմատովեգետատիվ և ցավային խանգարումներով։ Կախված ափիոնատիպ թմրանյութի տեսակից` այս բաղադրամասերի հարաբերակցությունները կարող են տատանվել։

Աբստինենցիան սկսվում է աֆեկտիվ խանգարումներով։ Վերջին դեղաչափն ընդունելուց 6-8 ժամ անց հիվանդին համակում է ներքին անհանգստություն, որն ուղեկցվում է լարվածությամբ, տագնապով, վախով ու սարսափով, սպասվող արհավիրքի զգացումով։ Այս ապրումներն անհատական են։ Հիվանդներն ընդգծված տագնապի հետևանքով դադար չունեն, անիմաստ դես ու դեն են նետվում, բղավում, լաց լինում, «որևէ բան են պահանջում ներարկել»։ Խանգարվում է քունը, ինչը «լոմկաների» թեմայի հետ մեկտեղ հիվանդների զրույցների հիմնական առանցքն է։ Կարևորը ոչ թե քնելու խնդիրն է, այլ՝ դեղամիջոց ձեռք բերելը։

Աֆեկտիվ խանգարումներից բացի աբստինենտ համախտանիշի կառուցվածքում արտահայտված են նաև իդեատոր խանգարումները` կատատիմ մտածողություն (տե՛ս մաս 1, էջ 96), դանդաղաշարժություն (տե՛ս մաս 1, էջ 88) և պերսևերացիաներ (տե՛ս մաս 1, էջ 90)։ Նրանք ի վիճակի են մտածել միայն թմրանյութերի մասին։ Նրանց խոսքը միայն թմրանյութերի շուրջ է։

Հիվանդները խորասուզված են միայն իրենց հիվանդագին ապրումների և զգացողությունների մեջ` լիովին կտրվելով իրականությունից։ Բնորոշ է ժամանակի ընկալման խանգարումը` «ժամանակը կարծես կանգ է առել, այն այնքան դանդաղ է հոսում»։

Վեգետատիվ խանգարումները (հիպերհիդրոզ) արտահայտված չեն և կարճատև են (1-2օր)։ Քիչ ավելի երկար են տևում դիսպեպտիկ խանգարումները` փսխում, սրտխառնոց, լուծ և որովայնային ցավեր։ Չափավոր են արտահայտված նյարդային խանգարումները (բբերի լայնացում, դող, ատաքսիա, գլխապտույտ)։

Աբստինենցիան իր գագաթնակետին է հասնում դադարից հետո 3-4 օր անց, որից հետո վրա է հասնում ենթադրյալ լավացումը (պակասում է աֆեկտիվ լարվածությունը, կարգավորվում է վարքը)։ Սակայն վիճակը կրկին վատանում է 2-3 օրով։ Նման ընթացքը կրկնվում է մի քանի անգամ։ Հարկ է նշել, որ հաջորդող վատացումները ավելի թեթև են ընթանում։ Հետաբստինենտ շրջանը «անկայուն հավասարակշռության» վիճակ է, որը հիմնականում ընթանում է ասթենիկ, սուբդեպրեսիվ, հիպոխոնդրիկ խանգարումներով։

Հիվանդության ընթացքը։ Առաջին 2-4 տարվա ընթացքում ի հայտ են գալիս թմրամոլության բացասական սոցիալական հետևանքները` ընտանեկան հարաբերությունների խաթարում, ուսման ընդհատում, մասնագիտական անկում, դատվածություն։

Թմրանյութերի գործածման առաջին տասնամյակի վերջում սկզբնական թմրանյութը շարունակում է գործածել հիվադնների շուրջ կեսը։ Մոտ 25%-ն անցնում է այլ նյութերի գործածմանը (ալկոհոլ, տոքսիկոմանիկ նյութեր)։ 25-30%-ը դադարեցնում է դրանց գործածումը։ Երկրորդ տասնամյակում շարունակվում են անձի դեստրուկտիվ և ռեգրեսիվ փոփոխությունները։ Անձի փոփոխությունները ի հայտ են գալիս դեռևս սկզբնական շրջանում։ Նկատվում է բնավորության գծերի գրոտեսկային սրացում։ Նախ, նրանք բավականին պարզունակ են (ինֆանտիլ), հեշտ ներշնչվող, եսասեր։ Կոպիտ են և ստախոս, մերձավորների հանդեպ՝ անտարբեր։ Հետաքրքրությունների շրջանակը սահմանափակվում է բացառապես թմրանյութերով։ Քամահրում են հիգիենայի պահանջները, ընդհանրապես արհամարհում են իրենց պարտականությունները, միջավայրի պահանջները և այլն։ Զգալիորեն նվազում են կամ ամբողջովին ընդհատվում են կապերը նախկին միջավայրի (թմրամոլների) հետ։ Նվազում է և տոլերանտությունը թմրանյութերի հանդեպ, հիմնականում՝ ֆիզիկական հարաճող ախտահարման և հյուծվածության պատճառով։

2-3-րդ տասնամյակներում հիվանդագին պրոցեսների ակտիվությունը նվազագույն է։ Ադդիկցիան (կախվածությունը) պարբերաբար ընդհատվում է, կլինիկական պատկերը դառնում է ավելի պարզունակ` կամ ռաուշ, կամ հոգեշարժական գրգռվածությամբ։

Ափիոնատիպ նյութերի բազմամյա չարաշահումն ուղեկցվում է գրեթե բոլոր ներքին օրգանների ֆունկցիոնալ կամ օրգանական ախտահարումներով, որոնց հիմքում թմրանյութերի թունավոր ազդեցության հետևանքով մոլեկուլյար մեխանիզմների խաթարումն է։

Հիվանդության ելքը, հիմնականում, անբարենպաստ է։ Սկզբնական շրջանում մահվան պատճառ են դառնում սուր թունավորումները, ինչպես նաև՝ ինքնասպանությունները։ Հետագայում հիվանդները մահանում են տարբեր մարմնական և նյարդաբանական բարդություններից։ Առաջին տասնամյակում մահանում է հիվանդների մոտ 2.5%-ը, երկրորդում` 3.5%-ը։

Հեղինակ. Հոգեբուժություն
Սկզբնաղբյուր. Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անաշխատունակ-անգործունակ. ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան. hapak.am
Անաշխատունակ-անգործունակ. ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան. hapak.am

Անաշխատունակ

Անաշխատունակությունն աշխատանք կատարելու ընդունակության կորուստն է, երբ կյանքի ընթացքում...

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում...

Հոգեկան առողջություն
Պարանոյա
Պարանոյա

Զսպված Էմոցիաները, երբեք չեն անհետանում: Դրանք կենդանի թաղված են և կարող են ի հայտ  գալ ապագայում` լիովին այլ կերպարանքով :

 

Զիգմունդ Ֆրեյդ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան առողջություն Բժշկի ընդունարանում
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am

Ապրելակերպը, սովորությունները եւ սննդակարգը որոշակի դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կամ էլ, ընդհակառակը, կանխարգելման հարցում...

Ծերություև և երկարակեցություն Նյարդաբանություն Հիշողություն, հիշողության խանգարումներ
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am

Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը...

Հոգեկան առողջություն Սնունդը և առողջությունը
Զեկույց «Աուտիզմ» թեմայով
Զեկույց «Աուտիզմ» թեմայով

Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը...

Հոգեկան առողջություն
Ի՞նչ է հոգեթերապիան
Ի՞նչ է հոգեթերապիան

Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր  կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ  դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը...

Բուժում Հոգեկան առողջություն
Ամենահանելուկային թմրանյութը
Ամենահանելուկային թմրանյութը

Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:

Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն...

Դեղամիջոցներ
Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)
Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)

Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է...

Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ
Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ

«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով...

Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները
Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները

Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է  արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից  մաշվում է  արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ...

Լուսնի հակառակ կողմը
Լուսնի հակառակ կողմը

Լուսնոտության 65% դեպքերը մանկական նևրոզի հետևանք են: Մարդն իրեն տարօրինակ է պահում քնած ժամանակ: Այս երևույթն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ գոյություն ունի: Միջին դարերում այն կապում էին լուսնի ազդեցության հետ և կարծում էին...

Առողջապահության լրատու 12-13.2012
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն

Տարեցտարի ավելանում է ան կանանց թիվը, ովքեր տառապում են դեպրեսիայով: Իսկ իրականում քանիսն են, ոչ ոքի հայտնի չէ: Մեզանից շատերն աշխատում են ուշադրություն չդարձնել սեփական ճնշված վիճակին...

Հոգեկան առողջություն Առողջապահության լրատու 12-13.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ